Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Արթուր Վանեցյան. Ակնհայտ է՝ Փաշինյանը գնալու է, անհնարին է, որ նա մնա իշխանության, հայ ժողովուրդը չի կարող պարտված առաջնորդ ունենալ

Արթուր Վանեցյան. Ակնհայտ է՝ Փաշինյանը գնալու է, անհնարին է, որ նա մնա իշխանության, հայ ժողովուրդը չի կարող պարտված առաջնորդ ունենալ
08.12.2020 | 16:15

Մենք պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Ակնհայտ է, որ նա գնալու է, անհնարին է, որ Նիկոլը մնա իշխանության, բայց եթե նա այդ որոշումը կայացներ 10 օր առաջ, այսօր մենք չէինք ունենա Վարդենիսով սահմանամերձ գոտի, ՀՀ անվտանգությունը վտանգված չէր լինի, Դադիվանքն ադրբեջանցիների վերահսկողության տակ չէր լինի, գերեվարված զինվորները վերադարձված կլինեին Հայաստան, «Կենտրոն» հեռուստաընկերության «Իմպուլս» հաղորդաշարի ժամանակ ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:


Նրա համոզմամբ՝ եթե 10 օր անց ևս Փաշինյանը հրաժարական չներկայացնի, տնտեսությունը լուրջ խնդիրներ է ունենալու: «Ես անցած օրը հանրահավաքում ասացի, որ Նիկոլ Փաշինյանի՝ յուրաքանչյուր օր ավել մնալու դեպքում մեր տնտեսությունը եկամուտներ չի ստանում, ինչի հետևանքով քաղաքացին աղքատանում է: Նիկոլ Փաշինյանի՝ յուրաքանչյուր ավել օր իշխանության մնալը նշանակում է, որ նա գողանում է: Ինքը պետք է որոշում կայացնի: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի Նիկոլ Փաշինայնան, անկախ ամեն ինչից, ունենա ֆիզիկական անվտանգության երաշխիքներ, բայց այս ընթացքը, որ նա փորձում է կառչած մնալ իր աթոռից, մի օր կանգնելու է մեծ խնդրի առաջ: Մենք պայքարելու ենք մինչև վերջ: Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարող լինել ՀՀ վարչապետ: Մինչև պատերազմ մենք կարող էինք նրա հետ մտնել քաղաքական բանավեճի մեջ, բայց պատերազմից հետո նա այլևս ո՛չ բարոյական, ո՛չ իրավական հիմքով պաշտոնավարելու հիմք չունի: Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը չեն կարող պարտված առաջնորդ ունենալ», - նշեց «Հայրենիք» կուսակցության նախագահը:


Արթուր Վանեցյանի համոզմամբ՝ ամենամեծ խնդիրը, որ կա Նիկոլ Փաշինյանի մեջ, որոշում չկայացնելու իր սովորությունն է: Նա չի կարողանում հստակ որոշումներ կայացնել: «Պետական պաշտոնյան՝ հատկապես բարձրաստիճան պաշտոնյաները, ունեն մեկ խնդիր. տարբեր տեղերից ստանալ տեղեկություններ, վերլուծել և կայացնել հստակ որոշում: Սեպտեմբերի 27-ին մենք ունեցանք պատերազմ: Սեպտեմբերի 27-ից մի քանի օր հետո ԳՇ պետը զեկուցել է Նիկոլ Փաշինյանին, որ մենք պատրաստ չենք դիմակայել, որ այս պատերազմը տանուլ ենք տալու, և այն պետք է շուտ կանգնեցնել: Նիկոլ Փաշինյանը չի կայացրել այս որոշումը: Եթե այս օրը նա որոշում կայացներ, մենք կունենայինք որոշակի կորցրած տարածքներ, գրեթե չէինք ունենա զոհեր», - ասաց Արթուր Վանեցյանը: Նա հիշեցրեց մեկ դրվագ ևս, երբ Նիկոլ Փաշինյանը չի համաձայնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ հոկտեմբերի 19-20-ի լուծման առաջարկին: «Նիկոլ Փաշինյանն էլի որոշում չի կայացրել, որի հետևանքով ունեցել ենք զոհեր, կորցրած տարածներ և քայքայված տնտեսություն: Այս մարդը որոշում կայացնել չի կարողանում: Նա պետական գործչի ունակություններ չունի», - նշեց Վանեցյանը:

Դիտվել է՝ 2156

Մեկնաբանություններ